-
18.02.2020|
11:59
...թե ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի տան գողոնը բավականին ապշեցնող, միաժամանակ տպավորիչ է եղել, ինչն էլ հենց դարձել է նրա հրաժարականի հիմնական պատճառը։ Որոշ աղբյուրների փոխանցմամբ, նրա տնից գողերը տարել են հարյուրհազարավոր դոլարներ, որոնց ծագման «գաղտնիքն» էլ հայտնի է դարձել իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։
-
14.02.2020|
01:02
...թե որքան էլ Սահմանադրական հանրաքվեն ծառայում է Հրայր Թովմասյանից և ՍԴ-ի գործող կազմից ազատվելու իդեա-ֆիքսին` այս օրերին սպասվող Վենետիկի հանձնաժողովի, ապա և մարտի կեսերին ՄԻԵԴ-ի կարծիքներն ու որոշումները` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով կանխելուն, այնուհանդերձ, պնդում կա նաև, որ օրվա իշխող Փաշինյանին «վիզ» պետք էր մյունխենյան հանդիպմանը` Ալիևի հետ, ներկայանալ այդ հանրաքվեով։
-
11.02.2020|
03:12
...թե նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի վերջին հայտարարությունն առ այն, որ ինքը Հայաստան կվերադառնա պայմանով, եթե իշխանությունները երաշխիք տան, որ տեղի կունենա իրավական մարմինների, բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանում ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հրապարակային` «բաց դատավարություն»։
-
07.02.2020|
01:09
...թե ՍԴ-ին առնչվող օրենքի նոր փաթեթը «կենաց-մահու» կռիվ է դարձել իշխանությունների համար: «Իմքայլական» բոլոր պատգամավորները հատ-հատ մշակվել են. Բադասյանը թրենինգներ է անցկացրել նրանց հետ` «հետքայլի տեղ չունենք` за нами Москва» բովանդակությամբ:
-
04.02.2020|
00:13
...թե ռուսական շրջանակներին ահավոր դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի` կապանյան ասուլիսում, Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ, հնչեցրած հերթական «քայքայիչ» միտքը` Ռուսաստանի գիտությամբ է տեղի ունեցել ապրիլյան պատերազմը:
-
31.01.2020|
10:52
...թե «Իմ քայլը» Նիկոլ Փաշինյանի` Կապանից արձակած հրովարտակի` ընդդեմ Հրայր Թովմասյան, «անհամաչափ» գրչային հարված, լսել է Ստեփանավանում, երբ «էլիտան» մասնակցում էր Սուրեն Պապիկյանի հորեղբոր հոգեհանգստի արարողությանը:
-
24.01.2020|
04:36
...թե Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, երբ քննարկման հիմնական թեմաները պետք է լինեին Արցախի ավտանգության քննարկումները, վերածվել են Հայաստանի նախկին իշխանություններից առավելագույնս առանձնանալու, մեղադրանքներ հնչեցնելու, նորօրյա իշխանություններին քծնելու-սիրաշահելու մրցույթի։
-
21.01.2020|
00:30
...թե իշխանություններն ամենևին չեն ուզում, որ մարտի 1-ի գործը բացահայտվի։ Չեն ուզում, որովհետև հիշյալ «գործ»-ում բավականին «մութ էջեր կան» նաև իրենց վերաբերող։ Եվ բացառապես դրանով է պայմանավորված, որ նախկին գլխավոր դատախազ, բոլոր ժամանակներում «գորշ կարդինալի» համարում ունեցող Աղվան Հովսեփյանին իշխանությունները մատով անգամ չեն կպչում։
-
17.01.2020|
00:47
...թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքի, խափանման միջոցը փոխելու հայտնի հայտարարությունը ստորագրելու համար նրա աջակիցները դիմել են նաև Արթուր Ջանիբեկյանին ու Գարիկ Մարտիրոսյանին` «Comedy club»-ի մասով, որպեսզի «քլաբի» տղերքը ևս միանան այդ «կոնդակին»։
-
14.01.2020|
03:29
...թե Նիկոլն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ցանկացած քայլի, մինչ ի մահ` պայքարի, անգամ ընդդիմադիրների մի ստվար մասին բանտերը լցնելու, երկրի շահերը ոտնատակ տալու, բոլորին ասֆալտին «փռած» պահելու հաշվին: